Արտաքին 3 տարի առաջ - 20:00 06-04-2023

Թուրքիան Իսրայելին կոչ է արել Հայոց ցեղասպանության հարցում ետ քայլ կատարել

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը որոշակի ճգնաժամ է առաջացրել Իսրայելի և Թուրքիայի միջև։ Այս մասին տեղեկացնում է Ermeni haber-ը՝ հղում անելով իսրայելական Times of Isarel պարբերականին։

Հաղորդվում է, որ Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի էր ունեցել «Հայոց ցեղասպանության» հուշահամալիրի բացման արարողությունը։

Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին։ Բացի այդ ելույթով է հանդես եկել Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը՝ նշելով, որ այս հուշարձանը կարևոր քայլ է Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Իսրայելական լրատվամիջոցը հայտնել է, որ արարողությունն արժանացել է Անկարայի բուռն արձագանքին։ Այս համատեքստում Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը նամակով դիմել է Հայֆայի քաղաքապետ Կալիշ-Ռոտեմին և իր դժգոհությունն է հայտնել։ Վերջինս նաև պահանջել պահանջել է չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կարող է վատթարացնել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները։

Հայֆայի քաղաքապետարանի խոսնակ Էլիրան Թալը կոչ է արել Իսրայելի կառավարությանը «ճանաչել ցեղասպանությունը»՝ նշելով, որ Թուրքիան ճնշում է գործադրում որոշումը չեղարկելու համար։ Թուրքական կողմը հիշեցնում է նաև, որ նմանատիպ հուշարձան է բացվել 2020 թվականին՝ Թել Ավիվին մոտ գտնվող Պետա Տիկվա շրջանում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն