Արտաքին 3 տարի առաջ - 17:30 06-04-2023

Ադրբեջանը իրանցի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել՝ պահանջելով լքել երկրի տարածքը

Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև լարվածությունը շարունակվում է և այս համատեքտում Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ այդ երկրի իշխանությունների կողմից հայտարարվել են անցանկալի անձ (պեսոնա նոն գրատա-խմբ)։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ այսօր հերթական անգամ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին կանչվել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի դեմ իրանական կողմի այսպես կոչված «սադրիչ գործողությունների հետ»։

Հանդիպմանը Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից անցանկալի անձ են հայտարարվել՝ Վիեննայի 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար։ Պաշտոնական Բաքուն 48 ժամ է տվել, որպեսզի իրանցի դիվանագետները լքեն երկրի տարածքը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հակաիրանական և Իրանին վիրավող նյութերի հրապակման հետ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն