Ներքին 3 տարի առաջ - 20:58 05-04-2023

Հայկական բիզնեսի պարադոքսը. «Մարիաննան» գոհ է, որ չի կարողանում արտադրանքն արտահանել

Այսօրվանից արդեն ՌԴ Հայաստանից կաթնամթերք չի արտահանվում։

Oragir.News-ի հետ զրույցում օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը, խոսելով ՌԴ կողմի սահմանափակումից, նշել էր, որ բանակցում են ռուսական կողմի հետ։ Իսկ այսօր Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչ եղան բանակցությունները, ասաց. «Դրանք այսօր էլ շարունակվում են, այսօրվանից արգելքը գործում է, բայց բանակցությունները շարունակվում են, և երկու կողմերն էլ շահագրգիռ են՝ հնարավորինս արագ արգելքը վերացնելու համար»։

Հարցրինք Հարությունյանից՝ ովքեր են հայկական կողմից բանակցողները, Հարությունյանն ասաց. «Բանակցում ենք և՛ մենք, և՛ Էկոնոմիկայի նախարարությունը»։

Դիտարկմանը, որ երբ Վրաստանին ՌԴ-ն պատժում էր ու գինին ու Բորժոմին արգելել էր արտահանել ՌԴ, Արևմուտքը դրա դիմաց իր շուկաներն էր առաջարկում, իսկ թե ինչ այլընտրանքային շուկա ունենք մենք, Հարությունյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ մենք քաղաքականությանը վերաբերող հարց ուղղեցինք, և այդ հարցին, ավելի լավ կլինի, պատասխանեն Էկոնոմիկայի նախարարությունից։

«Մենք ուղղակի իրականացնող ենք, վերահսկող ենք, մենք մեր շուկայի վերահսկողական գործողությունները անում ենք հնարավորինս արդյունավետ և գիտենք, որ խնդիրը կապված է միայն իրանական հումքի հետ, այսինքն՝ մեր արտադրությունները որևէ որակական, անվտանգության հետ կապված խնդիր չունեն»։

Հարցին, թե այն նախապայմանով, որ այլևս հայկական կողմը իրանական հումք չի օգտագործի, ՌԴ-ն պատրաստ է արգելքը հանել, Հարությունյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը բնականաբար ես չունեմ, բանակցողները պետք է ունենան, բանակցողներն էլ մանրամասնությունները առայժմ չեն հրապարակի, մինչև որ արդյունք լինի»,- ասաց Հարությունյանը։

Նման՝ գրեթե ոչինչ չասող պատասխան Oragir.News-ը ստացավ Էկոնոմիկայի նախարարությունից։

Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ասացին, որ այս պահին բանակցություններ են ընթանում, այլ մանրամասներ կարող ենք ճշտել ՍԱՏՄ-ից, մեզ կարող են տրամադրել Անուշ Հարությունյանի հեռախոսահամարը։

Oragir.News-ը կապվեց նաև «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնաչկության հետ հասկանալու համար, թե ՌԴ կողմի կաթնամթերքի արտահանման սահմանափակումը ինչ վատ հետևանքներ է ունենում ընկերության վրա, որքանով է վաճառքի ծավալը կրճատվում։ Բայց մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան աշխատակիցը, ով պատասխանեց հեռախոսազանգին, նշեց որ հաշվապահությունից է, չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ամեն բան շատ լավ է, իրենք չունեն պատասխան, մենք կարող ենք բավարարվել ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությամբ։

«ՍԱՏՄ-ն արդեն անդրադարձել է այդ հարցին»,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց, թե մեզ ինչն է անհանգստացնում հիմա։

Մեր այն դիտարկմանը, որ մեզ անհանգստացնում է այն, որ Հայաստանից ՌԴ կաթնամթերք էլ չի արտահանվում, աշխատակցուհին ասաց. «Դա մեզ չի անհանգստացնում, թե ինչի չենք կարողանում արտահանել»,-ասաց աշխատակցուհին և հավելեց, որ իրենք շուկա չեն կորցրել, այլ ընդհակառակը իրենց շուկան ավելի է ընդարձակվել։

«Ես հաշվապահ եմ և չեմ կարող ավելի մանրանալ և իրավասություն չունեմ Ձեզ այլ հեռախոսահամար տրամադրել»,- ասաց աշխատակցուհին և ավելացրեց, որ ինքը չի ճանաչում իրենց ընկերությունում մեկին, ով կարող է սպառիչ ինֆորմացիա փոխանցել լրատվամիջոցներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը