Ներքին 3 տարի առաջ - 16:16 05-04-2023

Նովրուզին իրանցիների հոսքը 30 %-ով կրճատվել է

Պարսկական Նովրուզը նշվում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ, կամ հաջորդ օրը։

Թե ինչպես է նշվել այս տարի՝ նախորդ տարիների հետ համեմատած, արդյո՞ք իրանցիների մուտքը ՀՀ չի նվազել՝ տոնը նշելու համար և ի՞նչ վիճակագրություն կա այժմ․ Oragir.News-ը զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Նվեր Դավթյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Եթե վիճակագրությամբ նայենք ՝ այո, այս տարվա հոսքն ընդհանուր քանակական առումով քիչ է եղել։ Անցած տավա համեմատությամբ եթե նայենք, ապա անցյալ տարվա քանակի մոտավորապես 30 %-ն են եկել»։

Դավթյանի խոսքով՝ պատճառները տարբեր են՝ առաջինը ֆինանսական պատճառն է, որը ամենամեծ ազդեցությունն է ունեցել, այսինքն արտարժույթը Իրանում թանկացել է մոտավորապես երեսուն տոկոս, և հակառակը, ՀՀ-ում արժեզրկվել է դրամի արժևորման հաշվին, արտարժույթը մոտավորապես 20-25 %, այսինքն՝ մենք մոտավոր 70% տատանում ենք ունեցել, ինչը բացասաբար է անդրադառնում երկրից դուրս գնալու նպատակ ունեցող ցանկացած զբոսաշրջիկի համար։

Հետևաբար պատճառներից ամենամեծը հենց սա է եղել։ Իհարկե, եղել են նաև որոշակի անվտանգային պատճառներ, օրինակ՝ քաղաքային տրանսպորտով երթևեկելը նախորդ տարվա համեմատ, այո, իրականացվել են, բայց քանակական առումով քիչ են եղել ու մասնավոր զրույցների ընթացքում ասում էին, որ հարավային հատվածում ճանապարհը այնքան էլ ապահով չէ, չնայած նրան, որ ավտոբուսներն առանց որևէ խնդրի գնացել-եկել են, սակայն նրանց մոտ որոշակի մտավախություններ, այնուամենայնիվ, եղել են, թեկուզև առանց միջադեպերի են եղել դրանք։

Իհարկե, նաև սահմանային լարվածության հետ կապված նույնպես, մտավախություններ եղել են։ Մենք այլ լուրջ պատճառ չենք ունեցել, նաև հաջորդ պատճառը կարող է լինել այն, որ այստեղ համերգներ չկազմակերպեցին, շոու ծրագրեր, որը ևս մեծ հոսք էր ապահովում, քանի որ ծրագրերի կազմակերպիչները պետք է վստահ լինեն, որ այսքան մարդ կարող է գալ, որպեսզի կարողանան իրենց ծախսերը, այսպես ասած, հանել ու, բնականաբար, շահույթ ստանալ, ինչը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ նրանց աՅս տարվա չգալու համար։

Բայց ովքեր էլ որ եկել են, ծրագրերին, գնողունակության տեսանկյունից, անցյալ տարվա համեմատ 30-40 % ակտիվություն են ցուցաբերել՝ տեղական էքսկուրսիաներից օգտվելու առումով, բայց որ գնողունակությունը ցածր է եղել՝ դա միանշանակ, պատկերը հիմնականում սա է եղել»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր