Արտաքին 3 տարի առաջ - 14:52 04-04-2023

Բաքվում «հող» են նախապատրաստում՝ լիովին հրաժարվելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից

Ադրբեջանի Միլի մեջլիսը ընդունել է «բողոքի հայտարարություն»՝ կապված մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած կոնֆերանսի հետ՝ ուղղված Ադրբեջանի «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի հանդեպ»։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հայտարարությունում ասվում է. «Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո դարձել է գործիք այն ուժերի ձեռքում, որոնք իրականացնում են արշավ Ադրբեջանի դեմ։ Այն շրջանում, երբ ակտիվանում են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը, Ֆրանսիայի Սենատի քայլը ծառայում է ռեւանշիզմին։ Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, որը շեղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, ակտիվություն է դրսեւորել Ադրբեջանում հայ փոքրամասնության հետ կապված։ «Կորսիկայի ժողովուրդ» տերմինն արգելված էր որպես Ֆրանսիայի Սահմանադրությանը հակասող։ Սակայն Ֆրանսիան ձգտում է Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությանը ներկայացնել որպես «Արցախի ժողովուրդ»։

Ֆրանսիայի Սենատի Ազգային ասամբլեայի ընդունած որոշումները իսլամական անջատողականության դեմ, որոնք մշտապես միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին, լայնորեն օգտագործվում են այդ երկրում ազատությունները սահմանափակելու համար։ Այս առնչությամբ պետք է նշել, որ կոնֆերանսը Ֆրանսիայի Սենատում քաղաքական կեղծավորության վառ արտահայտություն է։ Տարածաշրջանում կորցրած դիրքերը կոպիտ մեթոդով վերականգնելու Ֆրանսիայի փորձերը դատապարտված են ձախողման։ Միլի մեջլիսը դիմել է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան, որն անարդար վերաբերունք է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ, չներգրավվի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի դեռ չի փոխել իր դիրքորոշումը։

Ֆրանսիական կողմի վերջին սադրիչ քայլերի պայմաններում Ադրբեջանի խորհրդարանը եւս մեկ անգամ ցուցաբերում է սկզբունքային դիրքորոշում, կոչ է անում Ֆրանսիայի Սենատին հրաժարվել Հարավային Կովկասում իրադարձությունները խեղաթյուրելու գործելակերպից, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ գործողություններից, միջամտությունից Ադրբեջանի ներքին գործերին, ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության կայացմանը»։
Այսպիսով, Բաքվում «հող» են նախապատրաստում՝ լիովին հրաժարվելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի