Արտաքին 3 տարի առաջ - 18:00 03-04-2023

Փարիզում կարգելվի էլեկտրական ինքնագնացների վարձույթը. բնակչության մեծամասնությունը կողմ է առաջարկին

Փարիզի քաղաքային իշխանությունները մտադիր են արգելել էլեկտրական ինքնագնացների վարձույթը։ Ինչպես փոխանցում է Euronews-ը, նախօրեին կայացած քաղաքային հանրաքվեում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների մոտ 90%-ը սատարել է այս նախաձեռնությունը։

Հաղորդվում է, որ քվեարկությանը մասնակցել է մոտ 100 հազար մարդ։ Միևնույն ժամանակ հանրաքվեն կրել է խորհրդատվական բնույթ, հետևաբար համապատասխան որոշումը պետք է կայացնել քաղաքային իշխանությունները։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ էլեկտրական ինքնագնացների վարձույթը կավարտվի սեպտեմբերի 1-ին: Միևնույն ժամանակ արգելքը չի տարածվի անձնական ինքնագնացների վրա։

Արգելքի կողմնակիցներն ասում են, որ էլեկտրական ինքնագնացները վարձակալող մարդիկ «թողնում են դրանք՝ որտեղ պատահի» և վերջիններս վտանգավոր իրավիճակներ են ստեղծում հետիոտների և տրանսպորտային միջոցների համար:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2022 թվականին Փարիզում էլեկտրական ինքնագնացների հետ կապված միջադեպերի հետևանքով տուժել է 456 մարդ, 3-ը՝ մահացել։ Սա զգալիորեն ավելի է, քան 2020 և 2021 թվականներին տեղի ունեցած դեպքերը։

Մասնագետների կարծոքով՝ վնասվածքների հիմնական պատճառներից է արագ վարելու սիրահարների շրջանում սաղավարտների բացակայությունը։

Ներկայումս Փարիզում կա 15000 էլեկտրական ինքնագնաց: Միևնույն ժամանակ սպառվել է յուրաքանչյուր երրորդ ինքնագնացի վարձակալության լիցենզիայի ժամկետը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար