Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:53 03-04-2023

Հույս ունեմ՝ Անահիտ Մանասյանը մինչև վաղը ինքնաբացարկ կհայտարարի․ Էդգար Ղազարյան

Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք իշխանական պատգամավորներրը կարող են քվեարկել իր ՄԻՊ պաշտոնում իր թեկնածության օգտին։

«ՄԻՊ թեկնածու առաջադրում են ոչ թե պատգամավորները, այլ խմբակցությունները, իսկ թեկնածուներին ընտրում են պատգամավորները, որոնք որոշում են կայացնում ոչ թե խմբակցություններին հարգելով, այլ իրենք իրենց հարգելով, սեփական խղճով և համոզմունքներով։ Առայժմ տեղի է ունենում թեկնածուների առաջադման փուլը, դեռ չենք հասել պատգամավորների ընտրության փուլին։ Նույն ԱԺ-ում ժամանակին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընտրել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած պաշտոնյանին, այսինքն՝ նախադեպեր եղել են, երբ առաջադրված պաշտոնում ընտրել են ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ իշխող խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, հրաժարվում է իր հետ բանավեճից, Ղազարյանը պատասխանեց․
«Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, թե ինչու է մյուս թեկնածուն խուսափում ոչ միայն ինձ հետ, այլ նաև ձեզ հետ հանդիպելուց։ Թեկնածուների պաշտոնական առաջադրումից հետո, ես առանձնացրել եմ այն հանդիպումների ծավալը, որոնք ես եմ ունեցել մամուլի հետ և իր հանդիպումների ծավալը։

Ինքը հանդիպում է ունեցել միայն Հանրային հեռուստաընկերությունում և գրավոր հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, նա առհասրաակ չի ցանկանում շփվել հանրության հետ, ինչն էլ հանդիսանում է նրա հակասահմանադրական կարգավիճակի հիմքը։ Դրա համար նա հանրային հեղինակություն չի վայելում և իր թեկնածությունը չի համապատսխանում Սահմանադրության պահանջներին։ Ուզում եմ հույս ունենալ, որ նա մինչև վաղը ժամը 11-ը ինքնաբացարկ կհայտարարի»։

Ղազարյանը անմիտ որակեց այն տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանի միջոցով է առաջադրվել իր թեկնածությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը