Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:06 03-04-2023

Գարնանային էտի աշխատանքներն այս գարնանը տևել են ավելի կարճ, քան աշնանն էին. Արմեն Բեգոյան

Գարնանային էտի աշխատանքներն այս գարնանը տևել են ավելի կարճ, քան աշնանն էին. տևել է 16 օր և ապրիլի 1-ին ավարտվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Հիմնականում արվել է սոսի տեսակի ծառերի էտ, որոնց հիմնական մասը 1986 թվականից սանիտարական էտի և էտի չէին ենթարկվել: Էտի ժամանակ ուշադրություն է դարձվել երթևեկության նշաններին, ինչպես նաև գիշերային լուսավորության լամպերին խանգարող ճյուղերի հեռացմանը:

Ընդհանուր առմամբ 55 փողոցներում և պողոտաներում, 131 բակային տարածքներում և 15 այգիներում իրականացվել են գարնանային էտի աշխատանքներ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է