Արտաքին 3 տարի առաջ - 16:32 31-03-2023

Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի

Էկվադորի կենտրոնական մասում, Ալաուսի քաղաքում սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին երեկ թվիթերում հրապարակում է արվել երկրի արտակարգ իրավիճակների վարչության կողմից։

«17 մարդ մահացել է, 37 հոգի վնասվածքներ է ստացել, 72 հոգի համարվում է անհետ կորած»,- նշվել է հաշվետվությունում։ Պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։

Մինչ այդ տեղեկացվել էր 14 զոհի եւ 67 անհետ կորածի մասին։
Սողանքը տեղի է ունեցել մարտի 27-ի գիշերը, այն վնասել է բնակելի տները։ Աղետի գոտում ընդհանուր առմամբ 500 մարդ է եղել։ Արտակարգ իրավիճակների վարչության գնահատականներով՝ տարերային աղետի պատճառով վնասվել է 163 տուն։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ