Արտաքին 3 տարի առաջ - 15:00 31-03-2023

Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից

Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Զիյաֆաթ Ասգարովը Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ է արել հետևություններ անել իր բարեկամ և եղբայր Հայաստանի ճակատագրից։ Այս մասին Ասգարովն ասել է ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պատգամավորը պնդել է, որ Բաքուն միշտ շահագրգռված է եղել բոլոր երկրների հետ բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հաստատմամբ ու զարգացմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի հետ, չպետք է անհանգստացնի մյուս երկրներին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել Իրանի դիրքորոշումն այս հարցում։

Ասգարովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը մշտապես իր ազգային շահերին համապատասխան քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականությունն ուղղված չէ հարեւան երկրների դեմ։ Նա հայտնել է, որ Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքների մասշտաբներն օրեցօր ընդլայնվում են։ Ադրբեջնցի պատգամավորը Թեհրանին կոչ է արել Ադրբեջանում Իսրայելի հետքեր փնտրելու փոխարեն բացահայտել և չեզոքացնել իր տարածքում գործող լրտեսներին։ Վերջինս այս համատեքստում ասել է, որ վերջերս պարզ դարձավ, որ Իրանի պաշտպանության փոխնախարարը երկար տարիներ աշխատել է բրիտանական հետախուզությունում։

Ադրբեջանցի պատգամավորը պնդել է, որ Իրանում մոլլաների իշխանությունն արդեն կորցնում է իր վերահսկողությունը երկրում։ Նրա խոսքով՝ բողոքող մեծ զանգվածները, ահաբեկչությունից սնված հարևանները, ինքնապաշտպանության ռեֆլեքսով հանդես եկող մեծ տերությունները այժմ լուրջ խուճապ և քաոս են առաջացնում։ Նա ասել է, որ Իրանի իշխանությունն արդեն կորցրել է տրամաբանորեն մտածելու ունակությունը, իսկ ժողովուրդն այլևս չի աջակցում նրան։

«Իրեն մեծ պետություն անվանելը չի ​​նշանակում մեծություն։ Իրանը, որը սպառնում է մեկ այլ երկրի ագրեսիայով և հարձակմամբ, նույնքան փոքր և ստոր է, որքան իր մերձավոր դաշնակից Հայաստանը։ Ավելի լավ է Թեհրանը հետեւություններ անի իր բարեկամ-եղբայր Երևանի ճակատագրից։ Վերջերս Իրանում օտարերկրյա պետությունների համար աշխատող լրտեսների բացահայտումը այս ռեժիմն էլ ավելի կոռումպացված է դարձրել: Պետական ​​մարմիններ, ուժային կառույցները մրցակցային պայմաններում խառնվում են միմյանց և խաթարում պետության ընդհանուր աշխատանքը։ Նման իրավիճակում շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում օտարերկրյա հետախուզական ցանցերի համար՝ Իրանի կառավարության, բանակի և հատուկ ծառայությունների շարքեր ներթափանցելու հարցում: Հիմա պարզ չէ, թե Իրանում ով է ձի խաղում, ով ում է ծառայում։ Զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ մոլլաները ծառայում են Իսրայելին»,- հայտարարել է նա։

Զիյաֆաթ Ասգարովը միևնույն ժամանակ մեղադրել է Իրանին առ այն, որ վերջինս որևէ կերպ չի արձագանքում իր սահմանների մոտակայքում Հայաստանի կողմից տեղակայված Եվրամիության առաքելության գործունեությանը։ Նա նաև դժգոհել է, որ Իրանը 30 տարի որևէ կերպ չի արձանգանքել Իրանի և Ադրբեջանի միջև 132 կիլոմետրանոց սահմանի «օկուպացիային», այն դեպքում երբ ներկայումս հայտարարում է, որ պետությունների սահմանների անփոփոխելիությունն իր համար կարմիր գիծ է։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը և «ադրբեջանական տարածքների ազատագրումը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ