Արտաքին 3 տարի առաջ - 15:10 31-03-2023

Ուրբաթ Ստամբուլում անհայտ անձինք կրակել են ընդդիմադիր «Լավ կուսակցության» գրասենյակի վրա

Ուրբաթ Ստամբուլում անհայտ անձինք կրակել են ընդդիմադիր «Լավ կուսակցության» գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեղական ժամանակով ժամը 11:00-ին հաղորդագրություն է ստացվել, որ Զեյթինբուրնու շրջանում գտնվող «Լավ կուսակցության» մասնաճյուղի շենքը գնդակոծվել է»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կուսակցության կառույցի շենքի եւ հարակից բիզնես կենտրոնի վրա հայտնաբերել են գնդակների հետքեր։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ միջադեպն այս պահի հետաքննվում է։
«Լավ կուսակցությունը» «Ժողովրդական դաշինքի» վեց ընդդիմադիր կուսակցություններից է, որը Քեմալ Քըլըչդարօղլուին առաջադրել է որպես նախագահի միասնական թեկնածու։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ