Արտաքին 3 տարի առաջ - 10:32 31-03-2023

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավարական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար վատ եղանակի պատճառով: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հայտնում են ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 31-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:15-ից (Երևանի ժամանակով 03:15-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ ճանապարհը կբացվի հատուկ կարգադրությամբ: Ռազմավարական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։
«Կազբեկ-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով: Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ