Արտաքին 3 տարի առաջ - 15:45 28-03-2023

Արտասահմանում բնակվող հայերին բնակեցրել են այստեղ. Ալիևը Հայաստանին մեղադրել է Բերձորում «ապօրինի վերաբնակեցում իրականացնելու մեջ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության օկուպացված Բերձորի (Լաչին-խմբ) շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված է Մասիմ Մամեդովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Ալիևն ընդգծել է, որ Բերձորն «Ադրբեջանի ամենամեծ շրջաններից է», և տարածաշրջանը մեծ ներուժ ունի։ Նրա խոսքով՝ շրջան վերադարձող նախկին «հարկադիր վերաբնակները» պետք է հարմարավետ բնակվեն Բերձորում, իսկ Ադրբեջան պետությունը դա կապահովի։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ շրջանը 28 տարի գտնվում էր «օկուպացիայի տակ և այդ ընթացքում Հայաստանի կողմից ավերվել է շրջանի գրեթե ողջ ենթակառուցվածքը, մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին»։ Նա հայտնել է, որ Բերձորում Հայաստանն իրականացրել է «ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն»։

«Օկուպացիայի ժամանակ հայերը Լաչինում վարում էին ապօրինի բնակեցման քաղաքականություն։ Արտասահմանում ապրող հայերին բերել են Լաչին քաղաք և մի քանի գյուղեր և բնակեցրել այնտեղ։ Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով համարվում է ռազմական հանցագործություն։ Ցավոք, այս պատերազմական հանցագործության համար հայկական պետությունը դեռ պատասխանատվության չի ենթարկվել»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսավաթ զույգի կողմից իրականացված դավաճանության արդյունքում Շուշիից անկումից մի քանի օր անց հայերը վերահսկողություն սահմանեցին նաև Բերձորի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ զույգը ցանկանում էր Ադրբեջանում ամեն կերպ զավթել իշխանությունը, և «Հայաստանին տարածքներ հանձնելը և վաճառելը» նրանց համար այդ նպատակին հասնելու հնավորություն էր։

Ալիևն ասել է, որ այդ ծրագիրն իրականացվեց և Շուշիի ու Բերձորի անկումը շատ լուրջ քաղաքական ճգնաժամ առաջացրեց Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսավաթ զույգն օգտվեց այդ հնարավորությունից և ապօրինի կերպով գրավեց իշխանությունը, ինչն ավելի մեծ ողբերգությունների հանգեցրեց։

«Մեկ տարի էլ չանցած՝ 1993-ի ապրիլին, գրավվեց Քելբաջարը, և այդպիսով աշխարհագրական կապ հաստատվեց նախկին ԼՂԻՄ-ի և Հայաստանի տարածքի միջև և, իհարկե, դա Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության հիմնական պատճառն էր»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի