Ներքին 3 տարի առաջ - 10:32 28-03-2023

Ավարտական ա՞կտ, չէ, չենք լսել․ Գռզոյին կարելի է

Երևանի կենտրոնում՝ «Ռոսիա մոլի» հարևանությամբ արդեն տևական ժամանակ է կառուցվում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող նոր բիզնես կենտրոն։ Թեև շենքի շինարարությունը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, սակայն դրա մի մասն արդեն վարձակալության է տրված։




Oragir.News-ը հաճախ է ահազանգեր ստանում քաղաքացիներից, թե ինչպես կարող է կիսակառուցը, որտեղ դեռ շինարարական աշխատաքներ են կատարվում, վարձակալության տրվել կամ շահագործվել։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե շենքը կառուցվում է, ապա այն չի կարող շահագործման հանձնված լինել։

«Քաղաքապետարանը վերահսկողության գործառույթ այստեղ չունի, բայց շինարարությունը պատրաստ լինելուց հետո պետք է տրվի ավարտական ակտ։ Եթե շինարարությունը դեռ ընթանում է և ավարտված չէ, ապա ավարտական ակտ քաղաքապետարանը չի կարող տալ»։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչ արվում է՝ օրենքի սահմաններում է արվում։ «Որ հատվածը ավարտված է, այդ հատվածներն են վարձակալությամբ տրված։ Բարձրահարկը դեռ ավարտված չէ, այնտեղից ոչ մի տարածք տրված չէ վարձակալության»։



Դիտարկմանը, որ վարձակալությամբ տրված հատվածներում նույնպես շարունակվում են շինարարական աշխատանքները, մասնավորապես, երեսպատման սալիկներ են փակցվում, նա նշեց, որ դա որևէ կապ չունի։

«Իրենք տարվա մեջ մի քանի անգամ այդ սալիկները հանում են-դնում են, գույն են փոխում, դա ոչ մի կապ չունի։ 4 հարկանի հատվածը ավարտված է, իսկ բարձրահարկը դեռ շահագործման հանձնված չէ»։

Հարցին, թե արդյոք 4 հարկանի ավարտական ակտը և շահագործման թույլտվությունն առկա են, Մկրտչյանը պատասխանեց․ «Դե․․․ այո, ամեն ինչ օրինական է»։

Նշենք, որ թեև բարձրահարկի շինարարությունը նախատեսվում է ավարտել ապրիլ-մայիս ամիսներին, սակայն արդեն համացանցով լայնորեն տարածվում են բիզնես կոնտրոնում վարձակալությամբ հանձնվող տարածքների գովազդները։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան