Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 23:20 11-09-2026

Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին

Անահիտ Չալիկյան

Լրագրող


Քանդված փողոցներ, խոր փոսեր, քարքարոտ ճանապարհներ ու մեքենաների անցուդարձից բարձրացող փոշի․ սա Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անի թաղամասի առօրյան է։ Մոտ 20 հազար բնակիչ ունեցող թաղամասում փողոցաշինության խնդիրը լուծվելու փոխարեն արդեն հինգ տարի է՝ ձգձգվում է։

Հինգ տարվա ընթացքում Գյումրիում փոխվել են քաղաքապետերը, սակայն Անի թաղամասի տասնյակ փողոցների վիճակը չի փոխվել։ Բնակիչների համար տարիներով հնչող խոստումները այդպես էլ չեն վերածվել ամբողջական փողոցաշինության։

ՎԶԵԲ-ի «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերում նախատեսված լայնածավալ շինարարության մեկնարկի հերթական ժամկետը գարունն է։ Մինչ այդ՝ 37 փողոցներ ու նրբանցքներ շարունակում են մնալ իրենց հերթին սպասող ճանապարհների ցանկում։

Քաղաքապետարանի կոմունալ բաժինը փորձում է իրավիճակը պահել հարթեցման ու փոսալցման աշխատանքներով։ Սակայն այդ աշխատանքներն էլ ամբողջական լուծում չեն տալիս․ հիմնականում ուշադրություն է դարձվում ակտիվ երթևեկություն ունեցող փողոցներին, մինչդեռ բազմաթիվ ներբակային փողոցներ շարունակում են մնալ նույն վիճակում։

Այսինքն՝ լայնածավալ փողոցաշինությանը սպասելիս թաղամասի բնակիչներին հերթական անգամ առաջարկվում է ժամանակավոր լուծում՝ փոսերը լցնել, ճանապարհը հարթեցնել ու սպասել։

Անի թաղամասի բնակիչները ևս մեկ գարուն են սպասելու։ Անի թաղամասի համար խնդիրը վաղուց միայն անհարմար երթևեկությունը չէ։

Քանդված ճանապարհները նշանակում են փոշի, մեքենաների վնասներ, դժվարանցանելի փողոցներ և ամենօրյա անհարմարություններ՝ հազարավոր բնակիչների համար։ Եվ այս ամենի ֆոնին հինգ տարի անց էլ հարցը նույնն է՝ ե՞րբ են վերջապես սկսվելու խոստացված աշխատանքները։

Մինչ այդ 37 փողոցների բնակիչները կրկին ստիպված են լինելու սպասել, իսկ նրանց փողոցները՝ հերթական փոսալցմանը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև