Ներքին 3 տարի առաջ - 20:17 27-03-2023

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության գրասենյակի` Երեւանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն:

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան