Ներքին 3 տարի առաջ - 18:51 27-03-2023

Թշնամին ուզում է խուճապ առաջացնել, բայց մարտակերտցիները ուժեղ են․ Լուսինե Զաքարյան

«Մարտակերտցիների համար կրակոցները նորություն չեն, մենք սովոր ենք արդեն։ Գարնանը միշտ էլ կրակում են գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող գյուղացիների վրա։ Գարունը բացվել է շրջափակված Արցախում, ու մարդիկ անցել են վար ու ցանքի, հետևաբար թշնամին փորձում է խանգարել ու այս կողմից էլ լարված վիճակ ստեղծել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի նախկին խմբագիր, Արցախի Հանրային հեռուստատեսության «Կոչեմ ապրողաց» հաղորդաշարի խմբագիր֊հեղինակ Լուսինե Զաքարյանը։



Նշենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ոչ ոք չի տուժել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը միջադեպի մասին տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

«Խուճապ չկա, երեկվանից հետո նոր միջադեպի մասին տեղեկություն չունեմ։ Մեր վիճակին հարմարված ապրում ենք, բայց ոչ մեկս ինչ-որ բան զիջելու մասին չենք մտածում։ Մնալու ենք մեր հողում ու տեր են կանգնելու Արցախին»,-հավելեց Լուսինե Զաքարյանը։



Նա ասում է, որ մարդկանց հունից հանում են միայն անմարդկային թանկացումները, իսկ կրակոցները դրա համեմատ սովորական բան են․ «Միայն զոհ չունենանք։ Լավ կլինի, կարծում եմ, ինչքան էլ գիտեմ, որ պատերազմի վտանգ կա»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան