Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:00 27-03-2023

Ալիևի վարչակազմը արցախցիներին կրկին հրավիրում է Բաքու՝ «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կրկին Արցախի բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ այսպես կոչված «վերաինտեգրվելու հարցով շփումները շարունակելու»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ի շարունակություն մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Ադրբեջանի նախագահականը կրկին արցախցիներին հրավիրել էր Բաքու, սակայն Ստեփանակերտը չէր ընդունել հրավերը։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր այս տարվա մարտի 1-ին՝ Արցախի Իվանյան (Խոջալու-խմբ) բնակավայրում։ Հայկական կողմի հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման և Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելու հնարավորութունը։

Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու վերաբերյալ։

Արցախի իշխանությունները բազմիցս հայտնել են, որ չեն հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, սակայն շեշտում են, որ բանակցությունները հնարավոր են միայն իրավահավասարության պայմաններում և բացառում են Ադրբեջանի կազմ ինտեգրվելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են