Ներքին Խոսք 3 տարի առաջ - 22:24 26-03-2023

Ոտքիս շուռուպները դուրս են թռել, չեմ կարողանում քայլել․ ազատամարտիկը հույս ունի

Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը ծանր վիճակում է։ 44-օրյա պատերազմում ստացած վիրավորումը ազատամարտիկին շարունակում է նեղություն պատճառել։

«Ոտքիս շուռուպները դուրս են թռել, չեմ կարողանում քայլել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Աշոտ Իսախանյանը։

«Հոկտեմբերի 2-ին վիրավորվեցի ու չեմ դզվում։ Չոփռլու գնացի. երեխեքը շրջափակման մեջ էին, ու մինչև էսօր վիճակս վատ է։ 20 օր վերակենդանացման բաժանմունքում եմ եղել»,- ասում է ազատամարտիկը։

Ազատամարտիկի ընտանիքը ապրում է ծայրահեղ վատ պայմաններում։ Զույգ երեխաներից մեկը՝ որդին, տառապում է աուտիզմով։ Երեխաները 15 տարեկան են, բայց տուն չունեն։

«Դիմում եմ մարդկանց, որ օգնեն մեզ։ Ես շարժվել եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքով՝ հայրենիքը սկսում է խրամատից։ Իմ համար քաղաքականությունը զիբիլություն է, բայց մի բան կասեմ․ պատերազմում պարտվեցինք, որովհետև միասնական չէինք։ Պետք չի լինել լևոնական, քոչարյանական, սերժական կամ նիկոլական․ եկեք լինենք հայկական։

Թուրքը երկու կիլոմետր է Ջերմուկից հեռու։ Ես 14 տարեկանից պատերազմ եմ գնացել ու հիմա պայքարում եմ, որ ոտքս վերականգնեմ ու էլի գնամ իմ հայրենիքը պաշտպանելու։ Եթե պատերազմ լինի, սայլակով էլ կգնամ։ Տաս հատ թուրք էլ խփեմ՝ քյար ա»,- ընդգծում է Աշոտ Իսախանյանը։



Ազատամարտիկը համախմբման կոչ է անում, որովհետև կանխատեսում է Ալիևի վերջը․ «Արա, հանգիստ մի քնի․ հայը իր վրեժը կլուծի»։

Աշոտ Իսախանյանը վաղը վիրահատվելու է։ Ուզում է շնորհակալություն հայտնել իրեն բուժող բժիշկներին։ Հույս ունի, որ վիրահատությունից հետո կքայլի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի