Ներքին 3 տարի առաջ - 19:37 01-03-2023

Մեղավո՞ր են տղաները, որ չեն վիրավորվել կամ զոհվել․ ազատամարտիկը՝ ներկայացված օրինագծի մասին

«160 մարդ կզրկվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու համարվելու իրավունքից»,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Փոխնախարարը նշել է, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են:

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած «Կիմ Երիցյան» մշակութային հիմնադրամի նախագահ, ազատամարտիկ Լևոն Բարսեղյանը Օragir․News-ի հետ զրույցում նկատեց․ «Մեղավո՞ր են տղաները, որ չեն վիրավորվել կամ զոհվել։ Ազատամարտիկները ունեն իրենց կանոնակարգը, որը չի գործում։ Մերոնք, ձերոնքն է գործում։ Մենք պատերազմ գնալուց ակնկալիք չենք ունեցել, մեր կյանքն ենք դրել հանուն հայրենիքի»։

Լևոն Բարսեղյանը վիրավորվել է ականի պայթյունից՝ ձեռքը խեղված է, ոտքի մատն է կորցրել, կանտուզիա է ստացել, տեսել է ընկերների զոհվելը։ Ընտանիքի հետ ապրում է վարձակալական պայմանագրով։ Վիրավորվելուց հետո նախկինի նման չի կարող աշխատել։ Չի ուզում խոսել իր մասին։

«Ես 60 հազար դրամ թոշակ եմ ստանում։ Ես կամավոր եմ եղել։ Ես չեմ ուզում, որ պատերազմով անցած տղաները կրկին «վիրավորվեն»։ Իմ հիմնական խնդիրը գլխիս հետ է կապված։ Ես երրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ես «բուլյետնը» փակեցի ու պատերազմ գնացի, բայց հիմա ցավ եմ ապրում, որ տղերքը տուժում են։ Ես 2020 թվականին Մաղավուզում վիրավորվեցի, ունեցանք երեք զոհ։ «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանի «Արամազդ» ջոկատն էր և ՄՀՆՋ (ОМОН)-ի ջոկատը»։

Լևոն Բարսեղյանը նշում է, որ եթե նորից կարիք լինի կգնա սահման․ «Ջերմուկ գնացի սեպտեմբերին, կապ չունի, որ հաշմանդամ եմ։ Ես իմ զինակից ընկերների փոխարեն եմ նաև վիրավորվում։ Պետությունը կամավորներին պետք է հարգի»,-պահանջում է ազատամարտիկը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում