Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:20 24-03-2023

Չի կարելի ասել, որ «Բայրաքթար»-ն ինչ-որ ֆանտաստիկ մի բան է. Մեդվեդևը՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտի զարգացման հարցում զիջում էր այլ երկրների, սակայն այժմ ունի հետախուզական սարքեր ու դրոն-կամիկաձեներ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևն ասել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Մեդվեդևը տեղեկացրել է, որ Ռուսաստանը շուտով անօդաչու թռչող սարքերի նոր շարք կարտադրի։ «Համոզված եմ՝ շուտով կունենանք անօդաչու թռչող սարքերի ամբողջական շարք»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Ռուսաստանում հետախուզական անօդաչուների արտադրություն է սկսվել և այս համատեքտում բարձր է գնահատվում այսպես կոչված դրոն-կամիկաձեների արտադրության գործընթացը։ «Այնպիսի սարքեր, ինչպիսիք են «Կուբ»-ը, «Լանցետ»-ը և մի քանի այլ տեսակներ, որոնք արտադրվում են «Կալաշնիկով» կոնցեռնում և կից ձեռնարկություններում, հիանալի որակի են։ Դրանք բացարձակապես ռուսական զինամթերքներ են՝ բարձր ճշգրտությամբ և համեմատաբար փոքր լիցքավորմամբ»,- նշել է նա։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտնել է նաև, ռուսական կողմն արտադրելու է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նա միևնույն ժամանակ անդրադարձել է այլ երկրների կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերին՝ շեշտելով, որ դրանք իդեալական չեն։

Դմիտրի Մեդվեդևը հորդորել է չչափազանցնել անօդաչու թռչող սարքեի նշանակությունը։ «Պետք չէ կարծել, որ բոլոր արտասահմանյան անօդաչուներն իդեալական են։ Նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ էր խոսվում, պարզվեց՝ այնպես ոչինչ էր, իրականում։ Չի կարելի ասել, թե դա ինչ-որ ֆանտաստիկ մի բան է»,- ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ հավելել է, որ Ուկրաինայում ներկայումս բարձր ճշգրտության մարտեր են ընթանում, սակայն դրանք անհնար է իրականացնել՝ առանց մարդկային գործոնի։ «Մարտերը գետնի վրա են ընթանում, թեպետ օգտագործվում են այդպիսի սարքեր»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ