Ներքին 3 տարի առաջ - 14:37 24-03-2023

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է:

Այս մասին մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ մենք ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք: Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչպես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում: Երկրորդը՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը: Եվ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է և այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական ինչպես նաև մենք պլանավորում ենք, որ այստեղ կցանկանան տեղափոխվել մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային կամ միջպետական բուհերը: Այս բոլոր հարցերն այժմ քննարկվում են»,- ասաց նա։

Անդրեասյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ոչ միայն խոսվում է բուհական ստանդարտ ենթակառուցվածքի ստեղծման՝ օրինակ լսարանների, մարզադահլիճների մասին, այլ օրինակ արվեստի ոլորտի բուհերի համար ժամանակակից համերգասրահ ունենալու մասին, կինոթատրոնի կինոարտադրության ամբողջ շղթան ունենալու հնարավորության ու ենթակառուցվածքների մասին:

«Այսինքն, սա մի ամբողջական համալիր մոտեցում է, որը պետք է նախագծվի և մենք այստեղ նույնպես շատ ուշադիր կլինենք, որպեսզի ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները նույնպես բավարարեն պահանջներին»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը