Ներքին 3 տարի առաջ - 21:12 23-03-2023

23 տարեկան Անգինը մանկահասակ աղջկան թողեց ու գնաց պատերազմ․ կին-ազատամարտիկի պատմությունը

Անգինը ընդամենը 23 տարեկան էր, երբ գնաց առաջնագիծ։ Մանկահասակ դստերը թողեց ծնողների խնամքին և մտավ պատերազմի դաշտ։ Անգին Գևորգյանը իր անցած ճանապարհի մասին չի ուզում խոսել, ասում է՝ պետք լինի, էլի կգնա ու չի բարձրաձայնի։

Արցախյան առաջին պատերազմին մասնակցած նրբակազմ այս կինը իրականում զորեղ ոգի ունի։



«Եղբայրս՝ Պելեն, պատերազմի դաշտում էր ու գյուղում տարածվեց խոսակցություն, որ նա կորել է։ Ես այդ ժամանակ զորամասում էի աշխատում, որպես հեռախոսավարուհի։ Դիքերում բոլորը գիտեին, որ ես կապի մասնագետ եմ։ Զենք կրել եմ, բայց ավելի շատ իմ գործով եմ զբաղվել, որովհետև շատ կարևոր էր։ Քույրերս արդեն կռվի դաշտում էին։ Տեր Կորյունը վիրավորվեց ու եթե ես արագ չվիրակապեի, գուցե այլ հետևանքներ լինեին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անգին Գևորգյանը։

Անգինը ստիպված է վերադարձել սահմանից, որովհետև քրոջ՝ հայտնի ազատամարտիկ Ալվարդ Գևորգյանի (Կուկու) երեխաները ևս խնամքի կարիք ունեին։



«Ճանապարհին էի, երբ լուրս ստացա եղբորս մասին։ Ռեմբոյենց ջոկատի տղերքից ասեցին, որ եղբայրս գտնվել է, ողջ է ու ամեն ինչ լավ է։ Ես երբեք չեմ մոռանա այդ դաժան օրերը։ Մենք ընտանիքով մասնակցել ենք պատերազմին և ունենք մեր դրումը սահմանների պաշտպանության գործում։ Եղբայրս ու Կուկուն հենց այս պահին էլ սահմանին են, նրանք տունը չեն կարող նստել։ Կուկուի գլխի կեսը չկա, բայց կանգնեցնել չի լինում»,-ասում է Անգինը։

Անգին Գևորգյանը արդեն թոռնիկ ունի և իր հայրենասիրությունը փոխանցում է նրան։ Ասում է՝ թուրքը խորամանկ է ու ամեն պահի կարան հարձակվեն, պետք է պատրաստ լինենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը