Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:39 02-03-2023

Հովոն պատերազմ գնաց այլազգի կնոջ հետ․ հիմա փողոցում են պատերազմում

Առողջական խնդիրները Հովհաննես Կարապետյանին չեն խանգարել մասնակցել մարտական գործողություններին։

ՀԱԲ-ի կամավորներից է։ Երբեք սեփական տուն չի ունեցել և այլևս չկարողանալով վարձակալական հիմունքներով բնակվել կորեուհի կնոջ հետ տեղափոխվել է ՊՆ նախկին շենք։

«Կինս էլ հետս մասնակցել է պատերազմին, ու հիմա դրսում ենք»,- ասում է ազատամարտիկը։

Տեսախցիկի առաջ դժվարությամբ է խոսում, բայց ասում է, որ պայքարելու է արդարության համար․ «Այդ շենքը պատմական արժեք է, այդ շենքից Սպապարապետն է դուրս եկել, հաղթանակած բանակ է ձևավորվել այդ շենքում»,- ասում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի վաղ առավոտյան Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքից սև և կարմիր բերետավորների անմիջական մասնակցությամբ ՊՆ նախկին շենքից բռնությամբ վտարել են բնակիչներին։ Բնակիչների մեծ մասը զինվորականների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում