Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:00 07-01-2024

Հունվարի 8-ին Հայաստանից գնաց Արցախ, մեկ տարի անց նույն օրն էլ Արցախից եկավ Հայաստան. զոհվածի մոր պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, բայց շատ ընտանիքների համար կյանքը 2020 թվականից առաջ չի գնում։

Գյումրեցի Մարտին Հովհաննիսյանը մի քանի ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը։ Մարտինի մայրը`տիկին Գոհարը, Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ հենց այս օրն է որդին գնացել ծառայության, մի կերպ զսպելով հուզմունքը՝ ավելացնում է. «Դժվարանում եմ խոսել, էնքան ծանր օր է ինձ համար, հիմա որդիս պիտի զորացրված լիներ։ Մեր վերքի վրա աղ լցրին, երբ մեր երեխեքի կյանքի գնով պահած Արցախը տվեցին թուրքին։ Բոլորը պատասխան են տալու, մեր երեխեքի արյունը էդ հողի մեջ է թափվել, ոչ ոք չի կարող էդ հողում երջանիկ ապրել»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մարտին Հովհաննիսյանի մայրը` Գոհար Մազմանյանը։

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված հերոսի տարեդարձից օրեր անց սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Մարտինը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին, այնուհետև տեղափոխվել է Հադրութ, կռվել թշնամու դիվերսիոն խմբի դեմ, հայտնվել շրջափակման մեջ:



«Մարտինս տարբեր հեռախոսահամարներով էր զանգում, հոկտեմբերի 10-ն էր, էդ օրը փորձեցի զանգել իր զանգած բոլոր համարներով: Մարտինս զանգեց ասաց՝ մա՛մ ջան, չմտածե՛ս, առաջ ենք գնում: Ես մտածում էի, որ երեխեքն են ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու: Ասաց՝ մա՛մ, էլ չզանգես էս համարին, մենք հեռու տեղ ենք գնում»,- պատմում է տիկին Գոհարը:

Հոկտեմբերի 10-ին եղել է Մարտինի վերջին զանգը, ու հոկտեմբերի 10-ից հետո էլ զանգ չեն ստացել, և զինծառայողի ընտանիքի համար սկսվել է հույսով և անհույս, սպասումով լի օրերը:

Հովհաննիսյանների ընտանիքին միայն ամիսներ անց է հաջողվել գտնել իրենց որդու մարմինը:

«Ես մինչև հիմա չեմ հավատում, ես զգացողություններ չեմ ունեցել, բայց երազներ էի տեսնում: Պատերազմից մի քանի ամիս առաջ շատ վատ երազ եմ տեսել: Պատերազմի ընթացքում անհանգիստ էի, մանավանդ Մարտինի չզանգած օրերին: Մարտինի մարմինը դեկտեմբերի 4-ին են հայտնաբերել, հունվարի 7-ին զանգեցին մեզ, ասացին, որ ԴՆԹ-ն համընկել է: 2020թ. հունվարի 7-ին տղաս գնաց բանակ, 2021թ. հունվարի 7-ին էլ զանգեցին մեզ ասացին՝ ԴՆԹ-ն համընկել է: Ոնց հունվարի 8-ին Հայաստանից գնաց Արցախ, մեկ տարի անց նույն օրն էլ Արցախից եկավ Հայաստան»,-եզրափակում է Մարտին Հովհաննիսյանի մայրը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի