Ներքին 3 տարի առաջ - 22:44 22-03-2023

ՀՀ իշխանությունները նախընտրական կեղծ ծրագրով պարզապես խաբեցին բոլորին

«Ստացվում է, որ մեր հայաստանյան քաղաքականության մեջ երկու բանակ կա, որն աշխատում է ի վնաս հայի, հայության, Արցախի ու Հայաստանի, մյուս մասը պայքարում է նման քաղաքական ուժի դեմ, փորձում է նաև հայանպաստ գործողություններ կատարել ու, միևնույն ժամանակ, պայքարել արտաքին թշնամու դեմ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագծի մերժմանը։

«Սա, իհարկե, շատ տարօրիակ իրավիճակ է, որում հայտնվել ենք։ Ինչքան էլ ժամանակն անցնի, մեզ համար դա միշտ կմնա անհասկանալի ու անընդունելի։ Ամեն դեպքում, նաև իմանալով քաղաքական ուժի անցած ճանապարհն ու նպատակները, որի արդյունքում իրենք հասել են իշխանության, կարծում եմ, որ զարմանալի ոչինչ չկա։ Իրենք ստեղծվել են, իրենք օտարածին են, իրենք կեղծ են։ Իրենք ստեղծվել են, որպեսզի ընդհանրապես վերացնեն հայկականությունը, նպաստեն վերացմանը»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ իշխանություններն այդ գործընթացն սկսել են Արցախը հանձնելով և Հայաստանի սուվերենության ու պետականության հիմքերը սասանելու միջոցով։

«Հետևաբար, բնական է, որ իրենք երբևէ հօգուտ Արցախի ու Հայաստանի կայացված որոշումների ու նախագծերի կողմնակիցը չեն լինելու։ Նրանք ամեն բան անելու են դա տապալելու համար, որպեսզի թշնամու հետ իրենց համատեղ օրակարգն, ի վերջո, կյանքի կոչվի»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորը հիշեցրեց, որ իրենք վաղուց էին բարձրացնում այն հարցը, որ ՀՀ ներկա իշխանություններն այս գործողություններով հակասում են 2021 թվականի՝ իրենց իսկ նախընտրական ծրագրին։

«Իրենց այդ նախընտրական ծրագրի գլխավոր խաղաթուղթը հենց դա էր։ Ես վստահ եմ, որ ՀՀ-ում մեր հայրենակիցների մեծ մասը, որոնք այդ ծրագրին ծանոթացել են, ոչ թե ուղղակի ընտրում էին, ապա իրենց համար դա կարևոր ուղղություն է եղել և նաև պատճառ, որպեսզի ընտրեն այդ իշխանությանը։ Ստացվում է, որ իրենք ուղղակի խաբեությամբ, շոշափելով հանրության ցանկություններն ու տրամադրությունները, նախընտրական կեղծ ծրագիր կազմեցին։ Դրա արդյունքում ուղղակի ապահովեցին իրենց քվեները և խաբեցին բոլորին։ Մի մասին համար դեռևս 2018 թվականից, մյուսի համար արդեն 2021 թվականից հետո հասկանալի է, որ այս իշխանությունները երբևէ ուղիղ ու անկեղծ չեն եղել։ Եթե անգամ քաղաքական էլիտային բնորոշ էլ չէ բացարձակ անկեղծությունը, անգամ իրենց բոլոր գործողությունները, խոսքերն ու պահվածքն ուղղակի տեխնոլոգիաներ ենք, որոնք կիրառվել են ու այսօր էլ շարունակում են կիրառվել։ Այստեղ չկա հայ, ու չկան հայկական արժեքներ։ Դրանք կեղծ օրակարգեր են, որոնցով իրենք, մոլորեցնելով ժողովրդին, ուղղակի ճնապարհ են հարթում՝ իրենց նպատակներին հասնելու։ Այդ նպատակներն արդեն, թշնամու նույն նպատակներն են։ Իրենք իրենց օրակարգն ավելի շատ սպասարկում է թշնամի պետության շահերը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում