Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:41 22-03-2023

Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան

Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է օրինակ` խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, և մյուս կողմից մենք իրականության մեջ տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախսանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ գործողություններին ականատես ենք եղել և՛ սեպտեմբերի 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, և՛ ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Այս երևույթը վերջին օրերին շարունակվում է, վերջին շրջանում ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը անգամ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, որ Հայաստանում իրենց 29,000 քա կմ-ի վրա հայերը հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները և այլն։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, հռետորաբանությունը կա, բայց միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են»,- ասաց նախարարը։

Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները և ներկայումս աշխատում են դրանց վրա։

«Առաջիկայում կլինի մեր առաջարկները։ Նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվում, մենք համառորեն ու անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին