Ներքին 3 տարի առաջ - 16:55 22-03-2023

Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում

Ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչև 120 ապաստան հայցողի համար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:

Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968:

Նոր կացարանի կառուցմամբ ՀՀ-ում ապաստան հայցողների պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների որակը նշանակալիորեն կբարելավվի: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:

Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով հետաձգվել է: Շինությունը պատրաստ կլինի կահավորման և շահագործման մինչև տարեվերջ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից