Արտաքին 3 տարի առաջ - 16:15 20-03-2023

Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է ռուսական կողմի խնդրանքով. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայում նախատեսված Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է ռուսական կողմի խնդրանքով։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Չավուշօղլուն ասել է այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ ռուսական կողմն առաջարկել է հետաձգել հանդիպումը, քանի որ չեն կարողացել նախապատրաստվել դրան։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սիրիայի նախագահն այդ օրը գտնվել է Մոսկվայում՝ չբացառելով, որ հանդիպումը հետաձգելու որոշումը կողմերը համատեղ են կայացրել։

Պատասխանելով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ Մոսկվայում գտնվելու մասին հարցին՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չի կարող մեկնաբանել երկու կողմերի բանակցությունները։ Նա նշել է, որ քառակողմ հանդիպման առաջարկը Ռուսաստանինն է եղել, և իրենք հանդիպման նոր ամսաթվի շուրջ տեղեկություն են ակնկալում ռուսական կողմից։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են փոխնախարարները հանդիպելու ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, Չավուշօղլուն ասել է, որ նախորդ տարեվերջին տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների համատեղ հանդիպումը, որի ընթացքում տեխնիկական հարցեր են քննարկվել, իսկ այժմ քաղաքական հարցեր են քննարկվում։ Նրա խոսքով՝ կան շատ հարցեր, որոնք պետք է քաղաքական լուծում ստանան։

Չավուշօղլուն ասել է, որ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է փուլային տարբերակով, որի շրջանակներում տարբեր գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպում է տեղի ունենում։ Նա հավելել է, որ ավելի վաղ կողմերը ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության եկել, ինչի մասին հայտնել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Մոսկվայում մարտի 16-ին նախատեսված Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը հետաձգվել է։




Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին