Արտաքին 3 տարի առաջ - 15:40 20-03-2023

Թուրքիայի հետ գազային հանգույցի ստեղծումը բարդ աշխատանք է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ գազային հանգույցի ստեղծումը բարդ աշխատանք է, այն չի կարող իրականացվել առանց ժամանակային ձգձգումների կամ տեխնիկական խնդիրների։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով գազային հանգույցի ստեղծման ժամկետների մասին հարցին։

«Դե, պարզ է, որ սա բավականին բարդ աշխատանք է, բավականին բարդ նախագիծ, որն, իհարկե, չի կարող իրականացվել առանց ժամանակի որոշակի տեղաշարժերի, առանց տեխնիկական կամ այլ բնույթի որոշակի խնդիրների։ Նման իրավիճակներն անխուսափելի են նաև թուրքական հանգույցի համատեքստում։ Մենք կհետևենք, կշարունակենք աշխատել և համագործակցել թուրք գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները նախապես հանձնարարել են մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այդ հանգույցով, մասնավորապես, կարելի կլիներ վերուղղորդել գազի մատակարարումներըը վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Նովակը հայտնել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլ նաև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր այդ երկրում գազային հանգույց ստեղծել։ Էրդողանն ընդունել էր առաջարկը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին