Ներքին Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:01 20-03-2023

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգել Լավրովի բանակցությունները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է երկկողմ համագործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։

Արտաքին գերատեսչության ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերի կատարման համատեքստում։

Դիտարկվելու են ընդհանուր` ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, ինտեգրացիոն միավորումներում համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին