Արտաքին 3 տարի առաջ - 15:00 20-03-2023

Չինաստանի նախագահը մտադիր է Պուտինի հետ քննարկել միջազգային կարևոր հարցեր

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новоости լրատվական գործակալությունը, այս մասին Չինաստանի նախագահն ասել է Ռուսաստան ժամանելուց առաջ՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Ես ակնկալում եմ, որ այցի ընթացքում հանգամանորեն կարծիքներ կփոխանակեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ, ինչպես նաև կուրվագծեմ ռազմավարական փոխգործակցության և գործնական համագործակցության զարգացման ծրագիր»,- ասել է Սի Ծինպինը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինի խոսքով՝ այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ երկու ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև կստորագրեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Չինաստանի ղեկավարը Ռուսաստանի նախագահի հրավերով այսօր եռօրյա այցով կժամանի Մոսկվա։ Այցը կլինի նրա առաջին արտասահմանյան այցը՝ Չինաստանի ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի 21-ին։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին

Ձեզ գուցե հետաքրքրի