Խոսք Ներքին 3 տարի առաջ - 22:53 19-03-2023

Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով․ զոհվածի եղբայր

Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:

«Դիմում եմ դատախազություն, որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք, որևէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի:

Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱծ ղեկավար պարոն Աբազյանին և խնդրում եմ, որ հանդիպում կազմակերպի ծծնողների, Արգիշտի Քյարամյանի և Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցեր տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ որ որոշումներ կայացնել ներկա լինեն:

Դրանից հետո քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն ըստ իրեն անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ ևս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում և առաջադրվում է զորամաս՝ անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երևի Արգիշտի Քյարամյանն է հրանահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,- ասաց նա:

Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել:
«Ես ձեզ հայտարարում եմ՝ դուք ինձ չեք կարող լռեցնել, ինձ կարող եք լռեցնել միայն մի տարբերակով, ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով, այլ ճանապարհ դուք չունեք: Ձեր կողմից մենք տեսել ենք լրիվ անտարբերություն մեր երեխեքի ճակատագրի հարցում, 2.5 տարի որեւէ քայլ չեք արել, որ մեր երեխաներին գտնեք: Ես ձեզ կոչ եմ անում՝ մի բերեք հասցրեք նրան, որ ծնողներին սարքեք հանցագործ»,- ասաց նա:

Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին անհետ կորած է համարվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում