Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:39 19-03-2023

Սա Արամ Մանուկյանի տունն է․ սա վառ օրինակ է, թե ինչպես է պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն է, ում ծննդյան օրն է այսօր։ Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը, բիզնես շահին։

Շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Կառուցվել է 1906թ.։ Ցավոք, սա միակ շենքը չէ, որը, ամբողջովին կամ մասնակի քանդվելով, իր հետ տանում է մեր պատմությունից մի կարևոր կտոր, մեզ ավելի հեռացնում մեր արմատներից, մեր ազգի բացառիկ նվիրյալներից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը