Ներքին 3 տարի առաջ - 19:03 18-03-2023

«Իմ քայլ»-ում չեմ տեսնում քաղաքապետի թեկնածու, Սարգսյանը Մարությանից հետո միակն էր. Անի Խաչատրյան

Երեկ Երևանի ավագանու արտահերթ գործակարգավարական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի տվեց։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ իր աշխատանքային պրակտիկայում Հրաչյա Սարգսյանը լավագույն քաղաքապետն է եղել։

«Ես աշխատել եմ երեք քաղաքապետի հետ վերջին յոթ տարիներին, ես համարում եմ, որ երեք քաղաքապետերից լավագույնը ում հետ աշխատել եմ Հրաչյա Սարգսյանն է եղել»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգից՝ Խաչատրյանն ասաց. ««Լույս» խմբակցությունը չունի քաղաքապետի թեկնածու այս պահին առաջադրելու, եթե այլ թեկնածուներ առաջադրեն՝ այլ խմբակցություններ կգնանք ընտրության ընթացակարգով, եթե ոչ՝ ընթացակարգով առաջին տեղակալը կլինի քաղաքապետի պաշտոնակատար, մինչև ավագանու ընտրությունները»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, եթե «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու առաջադրի՝ կքվեարկեք իր օգտին, Խաչատրյանն ասաց. «Նայած՝ ով կլինի թեկնածու, համենայն դեպս այս պահին «Իմ քայլը» խմբակցությունում ես չեմ տեսնում քաղաքապետի թեկնածու, Սարգսյանը Մարությանից հետո միակն էր, ով կարող էր լինել քաղաքապետ, այս պահին չկա՝ ժամանակավոր պաշտոնակատարը միգուցե»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե Ձեր համար սպասելի՞ էր Սարգսյանի հրաժարականը, Խաչատրյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, անսպասելի էր, որովհետև Մարությանից հետո Սարգսյանը պետք է պաշտոնավարեր մինչև ընտրությունների մեկնարկը»։

Խաչատրյանն ասաց նաև, որ հրաժարականի պատճառները չի կարող ասել, կարծում է, որ դա քաղաքական որոշում է եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում