Արտաքին 3 տարի առաջ - 22:00 15-03-2023

Իմ գործունեության ընթացքում հանդես եմ եկել Հայաստանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու օգտին. Զատուլինը` Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նա մեկնաբանել էր Ռուսաստանի որոշ քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու պատճառները։ Այս մասին Զատուլինը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

«Երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը հարկ համարեց մեկնաբանել Հայաստան անցանկալի հայրենակիցների և Հայաստանի բարեկամների մուտքն արգելելու իր անխոնջ գործունեությունը։ Նրան հարցրեցին Մարգարիտա Սիմոնյանի Արամ Գաբրելյանովի, իմ և անհայտ թվով անձանց արգելքի մասին, որոնց ցուցակը չի հրապարակվել։

Պարոն Փաշինյանը, ի պատասխան, ստեց։ Արդեն որպես ավանդույթ։ Ստացվում է, որ «նրանք», այսինքն՝ մենք, չէին կարողանա «առանց վիզայի նույնիսկ մտնել իրենց հայրենիքի տարածք», եթե հայրենիքի (Ռուսաստանի) հանդեպ անեին «առնվազն մեկ տոկոսն այն ամենի, ինչ են արել են Հայաստանի հանդեպ»։

Իսկ ի՞նչ են արել «նրանք», այսինքն՝ մենք։

Ես ունեմ իմ ցուցակը: Ես հայ չեմ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ եւ երբեք չեմ եղել։ Բայց իմ հասարակական, քաղաքական և խորհրդարանական գործունեության ավելի քան երեսուն տարիների ընթացքում հանդես եմ եկել պատմական հիշողության, ռուս և հայ ժողովուրդների բարեկամության, հենց Հայաստանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու օգտին։ Դե, օրինակ, 1995 թվականին դարձել եմ Ռուսաստանի Դաշնության կողմից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ։ Կամ, ավելի մոտ այսօրվան, 2018 թվականին ստեղծել եմ ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» և կազմակերպել Լեռնային Ղարաբաղի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ 2021 թվականին։ Եվ այլն:

Ես Հայաստանում շատ ընկերներ ունեմ, բայց, վարչապետի կարծիքով, սխալ մարդկանց հետ եմ ընկերություն անում։ Ի դեպ, արդեն անցյալ տարի արգելքից հետո նա ինձ մոտ է ուղարկել ՀՀ ներկայիս դեսպանին՝ հուսալով «պարտադրել ընկերություն անել նրանց հետ», ում հետ անհրաժեշտ է։ Խե՜ղճ դեսպան։ Բայց այն ամենը, ինչ երեկ հնչեց՝ «ոմանց», այսինքն իմ հանդեպ Փաշինյանի պահանջների ցանկում, ինչ-որ զառանցանք է, որ «ոմանք» Հայաստանի կառավարությունից պահանջում են կատարել միջանցք տրամադրելու իր խոստումները։

Պարզություն մտցնեմ։ Անցյալ տարի փաշինյանական քարոզիչների ստերից զոմբիացած մի լրագրող ինձ հեռախոսով հարց տվեց. «Ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում Հայաստանից Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք տրամադրել»։ Ստիպված էի ասել, որ բանն ամենևին էլ Ռուսաստանը չէ, նրան պետք չէ որևէ միջանցք Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ «հաղորդակցությունները բացելու» Հայաստանի ներկայիս իշխանության որոշ խոստումները, մասնավորապես, Ադրբեջանի հետ Արևմուտքում ստորագրված արձանագրությունը։ Այսինքն՝ մեզ մի դիմեք ինչ-որ միջանցքների հարցով։ Ահա այսքանը: Պետք է ապուշ կամ Փաշինյան լինես, որ այս հիմքով պնդես, որ Հայաստանի կառավարությունից պահանջում եմ միջանցք բացել իր տարածքով։ Երևում է, Փաշինյանի համար ինչ-որ Կորոտչենկոյի հետ նույն դեմքն ունեմ, ինչպես Ֆրունզիկը Բուբայի հետ «Միմինո»-ում՝ ճապոնացիների համար։

Իմ նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակակրանքի իրական պատճառը նույնն է, ինչ մյուսների նկատմամբ։ Նիկոլը կարծում է, որ «Հայաստանը ես եմ»։ Դե, Լյուդովիկոս XIV-ը գոնե ինչ-որ հիմքեր ուներ։ Որո՞նք են Փաշինյանի հիմքերը:

Ինչպես հայտնի է, նա հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, և վե՛րջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ։ Կոնստանտին Զատուլին»,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի