Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 15:59 14-03-2023

Առաջին ասիացի օսկարակիր կինը․ Օսկար մրցանակաբաշխություն

«Ամեն ինչ ամենուր և միանգամից» սա 2023թ․-ի Օսկար մրցանակաբաշխության լավագույն ֆիլմի անվանումն է։ Ֆիլմը ներկայացված էր 11 անվանակարգում և հաղթեց 7-ում։

95-րդ Օսկար մրցանակաբաշխությունը այլևս անցյալ է։ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում հավաքվել էին համաշխարհային մասշտաբի աստղային հյուրեր, որոնք այս տարի քայլեցին ոչ թե կարմիր այլ մարմնագույն գորգի վրայով։ Գաղափարը Met Gala-ի կազմակերպիչների ու Vogue-ի կողմից էր։

Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար։




Լավագույն դերասանուհի` Միշել Յեոն՝ «Ամեն ինչ ամենուր միանգամից» ֆիլմի գլխավոր դերի համար։ Ի դեպ, Յեոն առաջին ասիացի կին դերասանուհին է, որ արժանացավ Օսկար մրցանակի։




Լավագույն վավերագրական խաղարկային ֆիլմ անվանակարգում Օսկարի արժանացավ «Նավալնի» ֆիլմը, որը ներկայացնում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Ռուսաստան վերադարձի մասին պատմությունը։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող ճանաչվեցին «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի ռեժիսորներ Դենիել Քվանը և Դենիել Շայներթը։

Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արևմտյան ճակատում նորություն չկա» (ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր)

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոկիո» (ռեժիսոր` Գիլերմո դել Տորո)

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կե Հուի Քուան (Ամեն ինչ ամենուր և միանգամից»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջեյմի լի Քարթիս («Ամեն ինչ ամենուր և միանգամից»)

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Հրաժեշտ իռլանդական ձևով»

Լավագույն գրիմ` «Կետը» (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Էնմարի Բրեդլի)

Հագուստի լավագույն դիզայն` «Սև հովազ. Հավերժ Վականդա» (Ռութ Քարթեր)

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ`«Փղերին հմայողները»,

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,

Լավագույն արտադրական դիզայն՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»,

Լավագույն օրիգինալ սաունդթրեք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,

Լավագույն համակարգչային հատուկ էֆեկտներ` «Ավատար. ջրի ուղին»,

Լավագույն օրիգինալ սցենար` «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,

Լավագույն ադապտացված սցենար` «Խոսում են կանայք»

Լավագույն հնչյունավորում՝ «Լավագույն հրաձիգ․ Մավերիք»,

Լավագույն երգ` «Naatu Naatu» (“RRR”)
Ի դեպ, “RRR”-ն եղել է ֆիլմի աշխատանքային վերնագիրը՝ ռեժիսորի և գլխավոր դերակատարների անունների առաջին տառերը, իսկ հետագայում դարձել է հիմնական վերնագիր։

Լավագույն մոնտաժ` Փոլ Ռոջերս, «Ամեն ինչ ամենուր և միանգամից»

Լավագույն օպերատոր՝ Ջեյմս Ֆրենդ, «Արևմտյան ճակատում նորություն չկա»

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ