Ներքին 3 տարի առաջ - 19:12 08-11-2022

Որակի հայկական մրցանակաբաշխություն` Դուբայում

Այսօր 2 տասնյակ հայ գործարարներ ու բժիշկներ վերադարձան Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ մասնակցում էին «Որակի նշան» ընկերության տարվա մրցանակաբաշխությանը։ 2022 թվականին բարձր որակ ապահոված մրցանակակիր հայկական լավագույն ապրանքանիշները, ամենապահանջված մթերք արտադրողներն ու մատուցած ծառայություններում առաջատար գործարարները թվով 22-ն էին։

Նոյեմբերի 5-ին Դուբայի Hyatt Regensy բարձրակարգ հյուրանոցի սրահներից մեկում կայացավ «Հայկական որակ» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը եւ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Անդրանիկ Գասպարյանը։



Հայկական բրենդերի վարկանիշը ու տեղական արտադրանքի պահանջարկը շուկայում ուսումնասիրող «Որակի նշան» ընկերությունը 2022 թ. «Լավագույն» անվանակարգում մրցանակակիր ճանաչեց 19 գործարարի եւ երկու համայնքային կառավարչների` տարբեր մարզերից։

«Որակի նշան» ընկերության տարվա առաջատարները ճանաչվեցին «ՕՎԱԼ ՓԵՔ» ընկերությունը, «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը, «Բաղրամյան ալյուր» ընկերությունը, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, «Պատրիոտներ» թեյերի արտադրությունը, «Ջինջ» ընկերությունը, «Էկոսենս» հետազոտությունների լաբորատոր ցանցը, «Ատամ» էսթետիկ կենտրոնը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, Իջևանի գինու-կոնյակի գործարանը, Լուսակերտի «Էլիտ» թռչնաֆաբրիկան, «Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը, «Դիլի» կաթնամթերքի բրենդը, «Կապան» ՃՃՇ ընկերությունը, «Pro decor» դիզայներական ընկերությունը, «Arta tour» տուրիստական ընկերությունը, Արցախից «Հաթերք ֆուդ» մեղր արտադրող ընկերությունը և «Արմենիա» ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։ Ի դեպ, այս անգամ մրցանակաբաշխության կազմկոմիտեն իր ուսումնասիրած ոլորտների ցանկում ներառել էր նաեւ արվեստի ճյուղը եւ առաջին մրցանակակիրը նկարչուհի Լուսինե Թելոյանը դարձավ` իր վառ ու յուրահատուկ կտավներով։



Համայնքային կառավարման ոլորտից, իրենց նախաձեռնողականության, համայնքային ակտիվ, մասշտաբային աշխատանքների կատարման համար, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյանն ու Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը դարձան տարվա մրցանակակիր։ Ի դեպ, նրանք երկուսն էլ իրենց պաշտոններում մի քանի անգամ վերընտրված համայնքապետեր են։

«Դուբայ-2022» մրցանակաբաշխության հաջորդ միջոցառումը նախատեսվում էր անցկացնել Ֆրանսիայում 2023 թ. տարեվերջին։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»