Ներքին 3 տարի առաջ - 16:43 11-03-2023

Մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում գերշահույթ ստանալ, սերտ շփումներ ունեն իշխանական թևերի հետ․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Երեկ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ այս պահին Արցախում ստեղծված իրավիճակում գտնվում են մարդիկ, ովքեր շարունակվում են առիթ գտնել և պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ։ Նախարարը նշել էր, որ երեկ Արցախում պետության ու քաղաքացու հաշվին հարստանալու հերթական ամոթալի դեպքն է գրանցվել։

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով այն մասին, թե ինչ է նկատի ունեցել պետնախարարը, նախարարն ասաց. «Խոսքը հիմնականում այն մասին է, որ այս իրավիճակում մարդիկ տարբեր ճանապարներով փորձում են այլ ապրանքներ ներմուծել, ինչն էլ գների կտրուկ աճ է առաջացնում, ինչը, իմ կարծիքով, այդքան էլ վայել չէ հային, որ այս իրավիճակում փորձում են առաջին անհրաժեշտության ապրանքներից զատ ինչ-որ ապրանքներ ներմուծել, որոնք շուկայականից մի քանի անգամ ավել գնով իրացվում են»,- ասաց Գալստյանը։

Գալստյանն ընդգծեց, որ այս պահին ժողովրդի վիճակը Արցախում բավականին ծանրացած է. «Եվ հասկանալի է, որ ժողովրդի եկամուտները այս պահին կտրուկ նվազել են, և այս ֆոնի վրա այդ թանկացումը բացասաբար է ազդում, իհարկե, և՛ մարդկանց տրամադրության վրա, և՛ այն ճանապարհի, որ մենք դեռ պետք է անցնենք։ Հասարակությունում այս իրավիճակում էլի որոշ մարդիկ փորձում են օգտվել իրավիճակից և մաքսիմալ գերշահույթներ ստանալ․ իհարկե դա անընդունելի է»։

Հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում իշխանությունների կողմից ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, Գալստյանն ասաց. «Միևնույն ժամանակ պետնախարարը նշել է, որ տարբեր խողովակներով փորձում են գները կարգավորել, սակայն, իմ խորին համոզմամբ, դրանք այն մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են օրվա իշխանության հետ։ Որովհետև հասարակ մարդիկ, ովքեր որ այս կամ այն թելով կապված չեն իշխանական որևէ օղակի հետ, նրանք այդ հնարավորությունը չունեն՝ ինչ-որ ապրանքներ այս կամ այն օղակներով ներմուծելու։ Նրանք, իմ խորհին համոզմամբ, սերտ շփումներ ունեն իշխանական թևերի հետ, որոնք և հնարավորություն են ստեղծում նման ապրանքների ներմուծմանը»։

Հարցին, թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը, Գալստյանը պատասխանեց. «Տարբեր, սկսած քաղցրավենիքից, վերջացրած դիզվառելիքով։ Այնպես չէ, որ կոնկրետ ապրանքի մասին է խոսքը։ Լուրեր կան, որ նույն դիզվառելիքը՝ բենզինը, հիմնականում 20 լիտրը 15 հազարով է վաճառվում, հետո խոսակցություններ կային, որ քաղցրավենիքից, ասենք, սնիկերսը, այն ապրանքները, որոնք պետական խողովակով չի ներմուծվում, այլ խողովակով է ներմուծվում, մի երկու անգամ ավելի թանկ են, քան շուկայում առկա գինը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի