Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 18:04 09-03-2023

Հայոց լեզվի բանալին մեր անկախության բանալին է․ այսօր Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է

Այսօր ականավոր գրականագետ, լեզվաբան, գրադարանագետ, մատենագետ, աղբյուրագետ, հայ մշակույթի երախտավոր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է։

Իշխանյանը անուրանալի ծառայություններ է մատուցել հայոց լեզուն, խոսքը, հայ ժողովրդի պատմությունը անաղարտ պահելու գործում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին ընդգրկուն է: Նրա հեղինակած ուսումնասիրություններն ու հոդվածները վերաբերում են հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմությանը, ինչպես նաև քաղաքական թեմաներին, հրապարակախոսությանը և առհասարակ ազգային կյանքի զանազան իրողություններին: Տպագրել է շուրջ վեց տասնյակ գրքեր, որոնց շարքում նաև մոտ մեկ տասնյակ գրադարանագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև՝ գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հեղինակել բազմաթիվ հոդվածներ, կատարել թարգմանություններ:

Oragir.News-ի ընթերցողներին ենք ներկայացնում Իշխանյանի դիտարկումները դասական ուղղագրության խնդիրների շուրջ։

Իշխանյանը հրատարակում է «Դասական ուղղագրութեան կանոններ» աշխատությունը։ Այս աշխատությունն ուղղակի ուղղագրության մասին դիտարկում չէ, այլ այն մի աբողջ հավատամք է, որն արտահայտում է Իշխանյան մարդու, հասարակական գործչի, հայրենասերի գաղափարախոսությունը։

«Դասական ուղղագրությունը հայ մշակույթի մի անբաժան հատվածն է, որ մեր ժողովրդից խլվեց 1922 թ.: Ինչպես որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմությունը, հայկական շատ սովորություններ, տոներ, ազգային մտածողությունն առհասարակ, այդպես էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարավոր ազգային ուղղագրոթյունը: Դասական ուղղագրությամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժվարություններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժվելով՝ սխալները կնվազեն, կվերանան: Դասական ուղղագրությանն անցնելու դեպքում հնարավոր կլինի նաև նրա կանոններում որոշ բարելավումներ կատարել»,- գրել է նա:

Ռաֆայել Իշխանյանի մասին կարդացեք նաև այստեղ։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր