Արտաքին 3 տարի առաջ - 23:42 08-03-2023

Վրաստանում ցուցարարները ցանկանում են շրջափակել խորհրդարանի շենքը

Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները որոշել են շրջափակել խորհրդարանի շենքը, քանի որ իշխանությունները հրաժարվել են կատարել նրանց պահանջները։ Այս մասին տեղեկացնում է Европейская Правда լրատվականը։

​​​​​​Ընդդիմադիր Ռազմավարական Աղմաշենեբելի կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն առաջարկել է խաղաղ կերպով խորհրդարանը երկու կողմից շրջափակել։

«Եկեք դա անենք խաղաղ ճանապարհով: Մենք ոստիկանությանը կոչ ենք անում չհակառակվել խաղաղ ցուցարարների հետ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ցուցարարները Վրաստանի իշխանություններին մեկ ժամ ժամանակ էին տվել՝ պահանջելով չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը և ազատ արձակել վերջին երկու օրերի բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 70 ակտիվիստներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը