Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 08-03-2023

Թբիլիսիի կենտրոնում կրկին լայնածավալ բողոքի ակցիա է անցկացվում, ոստիկանությունը ձերբակալել է 66 մարդու

Թբիլիսիում Վրաստանի խորհրդրանի շենքի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել, ովքեր դեմ են նախօրեին խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընթերված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ի տարբերություն երեկվա, երբ բազմաթիվ մասնակիցներ ինքնաբուխ հավաքվել էին խորհրդարանի մոտ՝ ի պատասխան խորհրդարանի գործողությունների, այսօր մի քանի շարասյուններ կազմակերպված եկել են ակցիայի։

Հավաքվածների թվում կան Կանանց երթի մասնակիցներ, ովքեր երթ են կազմակերպել Առաջին Հանրապետության հրապարակից։ Բացի այդ ուսանողները նույնպես առանձին շարասյունով եկել են խորհրդարանի շենքի մոտ՝ «ոչ ռուսական օրենքին» կարգախոսով։ Վերջիններս համակիրներն ու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները քաղաքացիներին կոչ են արել հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։

Հայտնի է, որ Ռուսթավելի պողոտան արգելափակված է, խորհրդարանի հարակից տարածքն ամբողջությամբ լցված է ցուցարարներով։

IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են առանձին ցուցարարներին և առանց բացատրության խուզարկել են նրանց պայուսակները։

«Пирвели» հեռուստաընկերության տվյալներով՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի Ազատության հրապարակ կայարանը չի կարողանում դիմակայել հանրահավաքի գնացող մարդկանց հոսքին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախօրեին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահները ձերբակալել են 66 մարդու՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով։ Հայտարարության համաձայն՝ նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան են ներկայացվում օրենքով սահմանված ժամկետում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանությունը ուժ է կիրառել։ Ավելի վաղ Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր լ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչն առաջացրել է ընդդիմության և հազարավոր քաղաքացիների դժգոհությունը։ Ցուցարարներին աջակցություն էր հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը