87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 3 տարի առաջ - 18:13 08-03-2023

Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է. թե՛ կին, թե՛ տղամարդ․ Անահիտ Ավանեսյան

Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիս մարտի 8-ի կապակցությամբ:

Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է. թե՛ կին, թե՛ տղամարդ։

Վերադառնալով օրվա խորհրդին` մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. ծնվելու իրավունք, կրթության իրավունք, առողջ լինելու, երազելու, տաղանդն օգտագործելու իրավունք ու հնարավորություններ…

Պետությունն ու հասարակությունը պետք է երաշխավորեն այդ իրավունքներն ու հնարավորությունները` ստեղծելով բարենպաստ, աջակցող, անվտանգ միջավայր թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամբողջական պոտենցիալն իրացնելու համար։

Հո՛գ տարեք ձեր մասին»։