Մամուլ 3 տարի առաջ - 08:29 07-03-2023

Արցախում առաջիկայում պատրաստվում են Անդրեյ Վոլկովի հրաժարականը պահանջել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կիրակի օրը Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։

ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաեւ՝ զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ իշխանությունները պարտավորություն էին ստանձնել՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենքով ապահովելու, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բայց դիվերսիայից հետո հրահանգ են իջեցրել՝ ոչնչացնել հարձակված ահաբեկիչներին, որոնց դիակները մնացել են դեպքի վայրում ընկած։ Դիակները թույլ են տվել տանել միայն ռուս խաղաղապահների միջնորդությունից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը