Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:37 06-03-2023

Ամեն տարի աշխարհում 100 հազարից ավելի երեխա մահանում է կարմրուկից, այնպես չէ, որ դա անցյալի հիվանդություն է. վիրուսաբան

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ԱՆ-ից հայտնում են նաև, որ հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ)։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կարմրուկին առավել զգայուն են մանկահասակ չպատվաստված երեխաները։ «Կարմրուկը, դա օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսային հիվանդություն է, որին ավելի զգայուն են մանկահասակները, կարմրուկի դեմ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, օրացույցային պլանի մեջ է մտնում կարմրուկի դեմ պատվաստումը և երեխաները որպես կանոն մեկ տարեկան և վեց տարեկան հասակում պետք է ստանան երկու անգամ կարմրուկի դեմ պատվաստանյութ, եթե երեխաները երկու անգամ պատվաստվել են իմ նշած տարիքում, ապա նրանք պաշտպանված են կարմրուկից, ընդ որում պատվաստանյութի արդյունավետությունը, եթե կրկնակի է արվել, շատ բարձր է՝ մինչև 99 տոկոս»,- ասաց վիրուսաբանը։

Զաքարյանը ընդգծեց նաև, որ կարմրուկով վարակվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կամ չեն պատվաստվել կամ թերի են պատվաստվել։ «Այն բոլոր դեպքերը կարմրուկի, որոնք գրանցվում են ամբողջ աշխարհում և ՀՀ-ում, մասնավորապես հիմա, հիմանակնում դրանք այն մարդկանց մոտ են, որոնք կամ ընդհանրապես չեն պատվաստվել, կամ պատվաստվել են մեկ անգամ՝ երկուսի փոխարեն։ Ես նշեցի, որ երեխաները ավելի զգայուն են, մահերի մեծ տոկոսը բաժին է հասնում հենց երեխաներին՝ մանկահասակներին ու ամեն տարի ամբողջ աշխարհում 100 հազարից ավել երեխա մահանում է կարմրուկից, այնպես չէ, որ դա անցյալի հիվանդություն է հիմա չկա։

Ինքը կա և կա այն բոլոր երկրներում, որտեղ բնակչության պատվաստման տոկոսը բնակչության ցածր է, իսկ, որպեսզի պաշտպանված լինի բնակչությունը, ապա պետք է բնակչության 95 տոկոսը պատվաստված լինի։ Ես ենթադրում եմ, որ մենք հիմա խնդիր ունենք հենց այդ 95 տոկոսը չհաղթահարելու հետ կապված»։

Հարցրինք Զաքարյանից, իսկ ինչն է պատճառը, որ չենք կարողանում ապահովել 95 տոկոսի շեմը՝ Զաքարյանն ասաց. «Մենք գիտենք, որ մեր բնակչության մի զգալի մասը վերապահումներով է մոտենում պատվաստումներին»։

Հարցին, թե կոնկրետ որ օրգան համակարգերն է ախտահարում կարմրուկը, վիրուսաբանն արձագանքեց. «Վիրուսը հիմնականում բազմանում է լորձաթաղանթի բջիջներում, և, բնականաբար, սինդրոմների մեջ մտնում են, օրինակի համար՝ հազը, առատ արտադրությունը, բարձր ջերմությունը, հետագայում դա ցանի տեսքով է արտահայտվում և հետագա սրացումները կարող են արտահայտվել մի շարք այլ օրգան-համակարգերի ախտահարումով, որը, բնականաբար, բերվում է մահվան։ Սրացումներ լինելու դեպքում բավականին շատ օրգան-համակարգեր են ախտահարվում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան