Ներքին 3 տարի առաջ - 21:55 04-03-2023

Հիմա ի՞նչ, դիմակավորված հարվածեն մարդուն ու փախնե՞ն․ Սեյրան Չիլինգարյանը՝ ազատամարտիկի մահափորձի մասին

«Բռնությունը տհաճ երևույթ է, հնարավոր է Շահեն չլիներ ու լիներ մարդ, որը մեկին խոսքով նեղացրել է։ Հիմա ի՞նչ դիմակավորված հարվածեն մարդուն ու փախնեն։ Սա երկիր ա վերջապես։ Պետք է պատասխանատուները խորհեն»,- Օրագիր․News-ի հետ զրույցում, անդրադառնալով ազատամարտիկ Շահե Աճեմյանի նկատմամբ կիրառված բռնությանը կամ, ինչպես ինքն է ասում, մահափորձին, ասաց «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը։

Տավուշի Արծիվ անունով հայտնի՝ Չիլինգարյանը դատապարտում է բռնությունը։
«Շահեի տեսակը մեր համար, շատերիս համար կարևոր է եղաել այնքանով, որ նա արտասահմանից եկել է ու գնացել առաջնագիծ։ Մարդը կարար չէ՞ չգար, հանգիստ ապրեր։Հետո «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի (Սպիտակ Արջ) կողքին պայքարել է, վավերագրված նյութեր կան»,-ասում է Սեյրան Չիլինգարյանը։

«Դժոխքի ձոր»-ի փոխհրամանատարը ասում է, որ պատերազմը դաժան բան է ու մասնակիցներին չհարգողը ամենացածր գոյությունն է․«Մենք պարտավոր ենք հարգել Շահեի տեսակը։ Գուցե տղա ա, տղայականը բռնել ա ու չի դիմում ոստիկանություն, բայց ազատամարտիկի նկատմամբ բռնություն կիրառողին գտնել ա պետք։ Պետք ա պատժվեն էդ դիմակավորված սրիկաները։ Շահեն գուցե նեղված լինի ու հայհոյի ոմանց, բայց դա չի նշանակում, որ նրա վրա պետք է հարձակվեն»,-ասում է «Ֆիդայիներ» կառույցի ղեկավարը՝ հավաստելով, որ Շահե Աճեմյանը տասնամյակների ճնապարհ ունի ու այդ ճանապարհը նվիրել է հայրենիքին, մինչդեռ այսօր շատերը հայրենիքի արժեքը չեն գիտակցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում