Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:54 03-03-2023

Ինչքա՞ն պետք է միջազգային հանրությանն ապացուցել, որ վերջապես համոզվեն

«Ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի փոխարեն Ստեփանակերտ գնար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցին Գերմանիա ու հայտարարությանը, որ անհրաժեշտ է Բերձորի միջանցք ու Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել։

«Որ ասում եք միջազգային փաստահավաք խումբ, դրանք ովքե՞ր են․․․ այդ դիտորդները, որպեսզի կարողանան անցնել առաջին անցակետը ո՞րը պետք է լինի․․․ Դե թող գնա ու բանակցի, այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ տեխնիկական հնարավորությունը տեղի ունենա։ Չգիտեմ՝ էլ ինչքան պետք է միջազգային հանրությանը համոզել, կադրեր ցույց տալ, ապացուցել․․․ ի՞նչ է, այդ ամեն ինչն իր ձեռքին չկա՞, որ ցույց տա։ Իսկ Հաագայի որոշումը, որ եղել է, դրա՞ մասին ինչ է մտածում»,- ասաց նա։

Քաղաքագետը կոչ է անում առավել իրատես լինել ու իրերն անվանել իրենց իրական անուններով։ «Մինչև հիմա ինչքա՞ն են օգնել, որ մի հատ էլ նորից փաստերը ցուցադրելուց ու ներկայացնելուց հետո օգնեն։ Հաագայի նման որոշում ենք ունեցել, չեն կարողանում դրա մասին խոսել, զիջումների են գնում։ Փաստահավաք խումբը գնալու է՝ ի՞նչը նայի»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ցանկության դեպքում ապացույցները տեսնել ցանկացողները դրանք կարող են գտնել անգամ համացանցի ամենատարբեր հարթակներում։

«Մտեք սոցիալական ցանցերն ու կտեսնեք, թե ինչքան կադրեր կարելի է գտնել այդ փակ ճանապարհից։ Դրանից ավելին էլ ի՞նչ է պետք»,- ասաց նա։

Ավելին, քաղաքագետի խոսքով, միջանցքով գրեթե ամեն օր անցնում են այդ նույն միջազգային հարթակի մաս կազմող Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։ Հարցադրում է հնչեցնում․ իրենք նո՞ւյնպես չեն տեսնում Արցախում առկա իրականությունը։

«Կարմիր Խաչի մեքենաներն անցնում են, չէ՞, այդտեղով։ Իրենք միջազգային հանրության ներկայացուցիչներ չե՞ն։ Այդտեղով ամեն օր անցնելիս Կարմիր Խաչի վարորդը չի՞ կարողանում գնալ ու զեկուցել։ Ուրիշ ի՞նչ պատկեր է տեսնելու դրսից եկած ուրիշ փաստահավաք առաքելության անդամը։ Այնտեղով ամեն օր Կարմիր Խաչի մեքենա է անցնում։ Ասում են՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ հիվանդներին են բերել կամ ընտանիքներ են միավորվել։ Այդ մեքենաներում մարդիկ են, չէ՞, նստած։ Վստահ եմ, որ միջազգային հարթակից ինչ-որ մարդիկ են, որոնք ունեն լիազորություններ, և որոնց շնորհիվ այդ ճանապարհնեը բացվում են ու իրենք անցնում են։ Բա այդ մարդիկ միջազգային հանրության ներկայացուցչներ չե՞ն, որ զեկուցեն։ Լավ, ենթադրենք ֆիզիկապես այդ մարդը չէ նստած, այլ մարդ է նստած, ավելի՞ լավ է տեսնելու։ Այդ միջազգային հանրությունը հնարավորություն չունի՞ վերևից նկարահանելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ի Արևմուտքի հետ գործակցությանը ռուսական կողմից հնչող բացասական արձագանքներին՝ Թևան Պողոսյանը ասաց․ «Այդպես հասնելու ենք նրան, որ ի վերջո Հայաստանը մնալու է մենակ, ու պարտված իշխանությունը բերելու է նոր պարտություններ։ Դրանից այն կողմ էլ ի՞նչ վտանգ, եթե նոր պարտություններ ենք կրելու»,- ասաց նա։

Ըստ Oragir.News-ի զրուցակցի՝ ազգային իշխանություններ ունենալու դեպքում Հայաստանը կարող էր իր օգտին ծառայեցնել նաև Գերմանիայի կանցլերի վերջին հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի» կարևորության մասին։

«Բայց, ցավոք սրտի, մենք այդպիսի իշխանություն չունենք։ Բայց ինչո՞ւ եք միայն Շոլցին ասում։ Հիշեք՝ մեկ տարի առաջ Վլադիվոստոկում, երբ նույն Պուտինը հանդիպման ժամանակ նորից խոսեց Դնեպրոպետրովսկում և մյուս տարածքներում մարդկանց ինքնորոշման մասին։ Այդ նույն դահլիճում գտնվում էր նաև Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչը, միբառ խոսե՞ց իքնորոշման մասին։ Այնտեղ էլ չեն օգտագործել, այստեղ էլ չեն օգտագործելու։ Շոլցը մեզ նվեր էր տվել, որ այդ մասին խոսեինք։ Բայց ո՞ւր է․․․ երկու օր անցել է, տեսե՞լ եք, որ որևէ բան փոխվի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ