Ներքին 3 տարի առաջ - 15:03 01-03-2023

Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարաններ․ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց են

Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ-ի շենքի դիմաց։

«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարաններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։

Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից վտարվելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն։

«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,– ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը