Ներքին 2 տարի առաջ - 18:24 08-11-2023

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ըստ նրա՝ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի է խորացրել։

«Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։

Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։

Նա սպասում է մեզ։

Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։
Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»,-գրել է Օհանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում