Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:49 28-02-2023

Իշխանության ներսում բոլորը չեն հիմար, որոշ մարդիկ հասկանում են, որ գուցե պետք չէ այդ թղթի տակ ստորագրել․ Չալաբյան

Բնականաբար դիմադրություն և դիմակայություն լինելու է, հատկապես էնպիսի կրթօջախներում, որտեղ ղեկավարներն ընդգծված կախում ունեն գործող իշխանություններից։ Դիցուք, օրինակ, ԵՊՀ-ում։ Այս մասին այսօր՝ ամփոփիչ ասուլիսին, պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ իրենց պարզապես կարգելեն իրենց նախաձեռնությամբ հանդիպումներ կազմակերպել կրթական հաստատություններում, ասաց «Համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։

«Բնականաբար, ԵՊՀ-ում դիմակայություն լինելու է, բայց էնտեղ կա ազատ ուսանողների և դասախոսների որոշակի կրիտիկական զանգված։ Պարտադիր չէ, որ էդ մարդկանց հետ հանդիպումները լինեն համալսարանի ներսում, կարող են ցանկացած տեղ լինել։ Կարող է նաև ներսում լինել, եթե այդպիսի պահանջ գեներացվի։ Թող 100 դասախոս կամ մի կուրս ուսանող կանգնեն, ասեն քննարկում ենք ուզում հրավիրել, թող հայտ ներկայացնեն, տեսնենք ով թույլ չի տա այդպիսի բան։ Ընդհանուր առմամբ պահանջը կա, տեսնում եմ, դասախոսներն ու ուսանողներն ինձ ամեն օր են ասում՝ բա ի՞նչ է լինելու, բա ո՞նց է լինելու»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հույս հայտնելով, որ կազմակերպելու ձևերը կգտնեն։

Oragir.News-ի այն հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ ձեռնարկվող քայլերը կարող են արդեն ուշ լինել, քանի որ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ մինչև տարեվերջ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը պատասխանեց․

«Գործող իշխանությունները անցյալ տարվա ընթացքում հայտարարում էին, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրեն, բայց մենք արդեն 2023 թվականի փետրվարի վերջին ենք, ու որևէ խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել։ Արձանագրենք, որ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունն իրարից տարբերվում են, և դրան պատճառը նրանում է, որ ներսից լուրջ դիմադրություն կա դրան, նաև իշխանության ներսում կա դիմադրություն։ Մարդիկ հասկանում են, որ մեզ պարտադրվող «խաղաղության պայմանագիրը» դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր պատերազմի դուռ, պատուհան բացող պայմանագիր է, որովհետև Ադրբեջանին կտա այն կարգի առավելություններ, որ նա հնարավորություն կունենան 2 տարի դադարից հետո էդ թուղթը ճղի, գցի աղբամանի մեջ և նոր ագրեսիա սկսի Հայաստանի նկատմամբ՝ ունենալով շատ ավելի բարենպաստ պայմաններ դրա համար։ Իշխանության ներսում բոլորը չեն հիմար, որոշ մարդիկ այնուամենայնիվ հասկանում են, որ եթե 2 տարվա ընթացքում դա կբերի նոր պատերազմի, ապա գուցե պետք չի այդ թղթի տակ ստորագրել»։

Չալաբյանը նշեց, որ նույնիսկ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլորովին էլ պարտադիր չէ, որ Արցախը թողնի Ադրբեջանի կազմում։ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն, ի վերջո, կարող է և անջատվել Արցախի հարցի լուծումից։ Հենց խաղաղության պայմանագրում կարող է նախատեսվել, որ Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը մնում է հետագա բանակցությունների։ Օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ սահմաններ են ճանաչվում, բայց էն մասը, որը դեռ չի վերաբերվում Արցախին։ Իսկ Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչումը, Արցախի կարգավիճակի ճանաչումը, փախստականների վերադարձի խնդիրը կարող է մնալ ապագայում։ Ի դեպ, բանակցային գործընթացում այդ ձևի տարբերակ դիտարկվում է։ Ուստի մեր կարևորագույն պնդումների մեկը նաև հետևյալն է. որևէ կերպ այսօր չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը Արցախի հարցը կարող է փակած համարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի